Պատահարներ
Դիլիջանում քաղաքացին ընկել է ձորը
WRed
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ձորից դուրս են բերել Արտակ Ա․-ին (ծնված 1984 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
WRed
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
WRed
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
WRed