Պատահարներ

Վարժեցված կատվին Սևանի գաղութի տարածք մտնելիս բռնել են. նրա վզկապում հայտնաբերել են մեծ քանակությամբ թմրանյութ

WRed
Վարժեցված կատվին Սևանի գաղութի տարածք մտնելիս բռնել են. նրա վզկապում հայտնաբերել են մեծ քանակությամբ թմրանյութ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

«Սևանի» գաղութի աշխատակիցները կեսօրին նկատել են, որ սև գույնի կատուն մտել է քրեակատարողական հիմնարկի տարածք, սակայն իրենց փորձառության շնորհիվ նկատել են, որ կատվի պարանոցին կասկածելի վզկապ կա:

Գաղութի աշխատակիցները տարբեր միջոցներ գործադրելով, կարողացել են կատվին բռնել:

Պարզվել է, որ կատուն եղել է վարժեցված, իսկ պարանոցին առկա է եղել թմրամիջոցներ թաքցնելու համար ինքնաշեն եղանակով պատրաստված սև գույնի կաշվենման վզկապ:

Աղբյուրի տեղեկություններով՝ զննությամբ կատվի պարանոցին ամրացված վզկապի մեջ հայտնաբերվել է «Բիլայն» տեսակի՝ թվով 4 հատ բաժանորդային քարտ, ինչպես նաև 10 հատ առանձին փաթեթներ, որոնցից 8-ում հայտնաբերվել է 2,2 գրամից մինչև 2,3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Մեկ այլ փաթեթում հայտնաբերվել է 4,3 գրամ ընդհանուր քաշով «շոկոլադկա» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ-շագանակագույն, մանրացված զանգված:

Իսկ տասներորդ փաթեթում հայտնաբերվել է 15,1 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն կոշտ զանգված:

Փաստի առթիվ էլ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250