Պատահարներ

Ներքին Կարմիրաղբյուրում քաղաքացին իր այգու մոտ արկ է նկատել

WRed
Ներքին Կարմիրաղբյուրում քաղաքացին իր այգու մոտ արկ է նկատել

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:52-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ նկատել է արկ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը։ 

Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250