Պատահարներ
Ակցիայի ավարտից հետո բերման է ենթարկվել 20 քաղաքացի
WRed
Ազատության հրապարակից քիչ առաջ բերման է ենթարկել 20 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Քաղաքացիների նկատմամբ Վարչական իրավախախտման 182.5-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը) հոդվածով կազմվել է արձանագրություն։
Նշենք, որ Ազատության հրապարակում, երբ արդեն ավարտվել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթին հաջորդած փոքր հանրահավաքը, ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով բերման էին ենթարկել քաղաքացիներին, որոնք արդեն պատրաստվում էին տուն գնալ:
Ոստիկանները բարձրախոսով հայտարարում էին, որ հավաքն ապօրինի է, եւ պետք է հեռանալ այդ վայրից, հակառակ դեպքում կկիրառվեն հարկադրանքի միջոցներ:
Նմանատիպ հոդվածներ
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
WRed
Ստեփանակերտում պայթյունների ձայներ են լսվել
WRed