Պատահարներ
Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգուց հրազենային վնասվածքով տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց
WRed
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 1-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 21։00-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում վիրավոր քաղաքացի կա։ Մինչ կժամանեին ոստիկանները, այդ քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 60-ամյա Ատոմ Ղարիբյանն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև անհայտ տիպի ատրճանակ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
WRed
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
WRed
Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց
WRed