Պատահարներ

Կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ’Էստենը

WRed 216 դիտում
Կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ’Էստենը

Կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ’Էստենը։ Նա Ֆրանսիան ղեկավարել է 1974-1981 թվականներին։

Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Վալերի Ժիսկար Դ’Էստենը 94 տարեկան էր։ Նա Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին համաշխարհային ղեկավարն էր և եվրոպական 6 երկրների խորհրդարանների վերջին պատգամավորը, ով 1957 թվականին ստորագրել է Հռոմի պայմանագիրը: Այդ պայմանագրով սկիզբ է դրվել Եվրամիության ձևավորմանը։

Ֆրանսիայի նախկին նախագահի ցանկության համաձայն՝ նրա հուղարկավորությունը տեղի կունենա միայն ընտանիքի անդամների ներկայությամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250