Պատահարներ
Ֆրանսիայում ուղղաթիռ է ընկել. կա 5 զոհ
WRed
Ֆրանսիայի արևելքում՝ Սավոյա դեպարտամենտում, ուղղաթիռ է ընկել։ Ուղղաթիռում գտնված 6 անձանցից 5-ը մահացել են։ Ողջ մնացած օդաչուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է BFM հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Ալբերվիլից ոչ հեռու։ Ուղղաթիռում գտնվել են ավիանավիգացիոն ծառայության 4 աշխատակիցներ և 2 փրկարար։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր լինել վատ եղանակը։
Ուղղաթիռը պատկանում է Service Aеrien Franсais ընկերությանը, որը որոնողափրկարարական գործողություններ և տարատեսակ ավիափոխադրումներ է իրականացնում ողջ Ֆրանսիայում։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
WRed
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
WRed
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
WRed