Այլ

Սիրիայում ռուս երեք զինվորական է վիրավորվել

WRed 271 դիտում
Սիրիայում ռուս երեք զինվորական է վիրավորվել

Ռուսաստանի ռազմական ոստիկանության զրահամեքենան Իդլիբում գնդակոծվել է թուրքամետ ավազակախմբերի վերահսկողության տակ գտնվող տարածքից, երեք ռուս զինվորականներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը:

«Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15.45-ին, Իդլիբի դեէսկալացիայի գոտու հարավարևելյան մասում գտնվող Թրումբա բնակավայրի շրջանում թուրքական դիտակետի դուրսբերման անվտանգության ապահովման ընթացքում ռուսական ռազմական ոստիկանության զրահամեքենան ԲԹՌ-82Ա հրթիռակոծվել է թուրքամետ հրոսակախմբերի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Հրթիռի ընկնելու հետևանքով երեք ռուս զինծառայողներ թեթև վնասվածքներ են ստացել», – ասել է նա ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250