Այլ

Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է Ադրբեջան զինվորականներ ուղարկելը

WRed 372 դիտում
Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է Ադրբեջան զինվորականներ ուղարկելը

Գեներալը եւ Թուրքիայի զինված ուժերի եւս 35 սպա կծառայեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնում, որը ստեղծվել է Ռուսաստանի հետ համատեղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Համատեղ կենտրոնի շինարարության եւ գործարկման ավարտից հետո մեր գեներալը եւ 35 սպաներ կսկսեն ծառայությունը»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը:

Աքարը հաստատել է նաեւ, որ թուրք զինծառայողները, որոնք ներգրավված կլինեն ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքներում, արդեն մեկնել են Ադրբեջան:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250