Այլ

Վրաստանը պատրաստ է շարունակել սահմանափակումները ևս 6 ամիս

WRed 222 դիտում
Վրաստանը պատրաստ է շարունակել սահմանափակումները ևս 6 ամիս

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը «Հանրային առողջության մասին» օրենքի փոփոխությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագծին։ Դա կառավարությանն իրավունք կտա սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսային համաճարակի ընթացքում՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու:

Նորմի երկարացման օգտին քվեարկել է 83 պատգամավոր: Այսպիսով, ելնելով իրավիճակից և անհրաժեշտությունից, կառավարությունն իրավունք ունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, նրանց աշխատանքային և տնտեսական գործունեությունը, արգելել զանգվածային սոցիալական միջոցառումների անցկացումը և այլն:

Նշենք, որ փոփոխություններն ընդունվել էին մայիսի 22-ին՝ արտակարգ դրության ավարտից հետո, մինչև հուլիսի 15-ը ժամկետով: Հուլիսին օրենսդիր մարմինը փոփոխությունները երկարաձգել էր մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250