Այլ

Ադենի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով Կարմի խաչի զոհված աշխատակիցների թիվը հասել է 3-ի

WRed 686 դիտում
Ադենի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով Կարմի խաչի զոհված աշխատակիցների թիվը հասել է 3-ի

Եմենյան Ադենի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով Կարմի խաչի միջազգային կոմիտեի զոհված աշխատակիցների թիվը հասել է 3-ի: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով կազմակերպության թվիթերյան հաղորդագրությունը:

«ԿԽՄԿ-ն խորապես ցավում է, որ այսօր մեր երեք գործընկերները Ադենի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թվում են», - նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր կազմակերպության մեկ աշխատակցի մահվան մասին:

Հիշեցնենք, որ մի քանի պայթյուն էր տեղի ունեցել Ադենի օդանավակայանում այն ժամանակ, երբ երկրի նոր կառավարության անդամները իջնում էին նոր վայրէջք կատարած ինքնաթիռից: Հաղորդվում է, որ նրանց թվում տուժածներ և զոհեր չկան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250