Այլ

Սիրիայում ահաբեկչական հարձակման հետևանքով 28 մարդ է մահացել

WRed 390 դիտում
Սիրիայում ահաբեկչական հարձակման հետևանքով 28 մարդ է մահացել

Սիրիայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ուղևորատար ավտոբուսի դեմ, ինչի հետևանքով 28 խաղաղ բնակիչ մահացել է, ևս 13-ը՝ վիրավորվել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի «ՍԱՆԱ» պետական գործակալությանը, հարձակումը տեղի է ունեցել Դեր Զոր-Պալմիրա մայրուղու վրա՝ Կաբաժեբ բնակավայրի շրջանում:

Սիրիայում զինված բախումներն ու ահաբեկչական գործողությունները շարունակվում են 2011 թվականից:

2017 թվականի վերջին հայտարարվել էր Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ տանելու մասին: Առանձին շրջաններում շարունակվում է ակաբեկիչների ոչնչացմանն ուղղված գործողությունները:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250