Պատահարներ

Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել

Unknown 318 դիտում
Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել

Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250