Քաղաքականություն

Բարձր տեխնոլոգիական զարգացումը ՀՀ տնտեսական զարգացման, կառավարության հիմնական առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

WRed 94 դիտում
Բարձր տեխնոլոգիական զարգացումը ՀՀ տնտեսական զարգացման, կառավարության հիմնական առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Expper Technologies, Embry Tech, CoinStats, RetentionForce, @Hub Tech, URAAA, payva, GeBe Cert, Easydmarc, eSwap, 3dzook, Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, AGBU, Draper University

համագործակցության արդյունքում ստեղծված «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 2020 թ. հաղթողներն են։
 

Այս ընկերություններից յուրաքանչյուրը մեծ ներդրումներ ներգրավելու և շուկաներ նվաճելու հնարավորություն ունի Հայաստանում և արտերկրում։ Հունվարի 28-ին ընկերությունները հնարավորություն կունենան իրենց ծրագրերը ներկայացնել միջազգային ձերներեցներին, գործընկերներին ու ներդրողներին:

Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաև կառավարության հիմնական առաջնահերթություններից է։ Շուտով նախարարությունը կհայտարարի ձերներեցության նոր դրամաշնորհային ծրագրերի, վերապատրաստման և զարգացման նոր հնարավորություների մասին։
 

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը՝ հենվելով Սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա»,- գրել է Արշակյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250