Այլ

Հայտնի է դարձել, թե որ երկիրը կվերածվի ռազմադաշտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմի դեպքում

Unknown 2,555 դիտում
Հայտնի է դարձել, թե որ երկիրը կվերածվի ռազմադաշտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմի դեպքում

Նորվեգիայում ամերիկյան ներկայության ուժեղացումը բացասական հետևանքներ կունենա Օսլոյի համար: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նորվեգիայի զինված ուժերի ակադեմիայի ուսուցիչ, փոխգնդապետ Թուրմուդ Հեյերի խոսքով, հենց այս երկիրն է, որ կարող է ռազմական սրացման դեպքում երկու պետությունների բախման կետ դառնալ:

«Նորվեգիան ավելի ու ավելի է մեծացնում մասնակցությունը Ռուսաստանի և ԱՄՆ գերտերությունների մրցակցությանը: Հետևաբար, ռիսկը, որ հակամարտության կամ ճգնաժամի դեպքում, եթե այն դուրս գա վերահսկողությունից, Նորվեգիան վերածվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմադաշտի, նույնպես աճում է», - ասել է Հեյերը:

Նա նշել է, որ վերջին տարիներին Նորվեգիային տրվել է Ծայրահեղ Հյուսիսում ԱՄՆ առաջավոր պաշտպանությունում ռազմավարական կարևորություն ունեցող տարածքի դեր, քանի որ այն ամենամոտն է գտնվում «վտանգին, որից ճգնաժամային իրավիճակում Ամերիկան խուսափում է ամենից շատ՝ Ռուսաստանի միջուկային ուժերին»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250