Հասարակություն

Կստուգվի, թե քանի միլիարդ է օգտագործվել կորոնավիրուսի դեմ պայքարելիս. «Ժողովուրդ»

Unknown 95 դիտում
Կստուգվի, թե քանի միլիարդ է օգտագործվել կորոնավիրուսի դեմ պայքարելիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության իր ծրագրում որոշ փոփոխություններ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը մտադիր է ստուգել Առողջապահության նախարարության կողմից նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը:

Բացի այս, Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչությունը ստուգելու է նաեւ ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի կողմից Covid-19-ով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարությունը շուրջ 13 մլրդ 244 մլն դրամ գումար է ծախսել:

Ինչեւէ, մեզ մնում է սպասել Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության ավարտին՝ հասկանալու համար՝ արդյոք արդյունավետ են ծախսվել ընդդեմ կորոնավիրուսի ստացած միլիարդները, թե ոչ»։

Առավել մանրամասն՝թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250