Այլ

Մի խումբ պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք ձևավորել

Unknown 1,349 դիտում
Մի խումբ պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք ձևավորել

Աթենքում Պարսից ծոցի մի շարք երկրների պաշտոնյաներ և ԱԳՆ ղեկավարներ  այսօր հանդիպում են անցկացնում, այն դեպքում, երբ Հունաստանը ձգտում է ընդլայնել դաշինքները՝ տարածաշրջանում իր մրցակից Թուրքիային դիմակայելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի ու ԱՄԷ-ի ներկայացուցիչներն Աթենքում հանդիպում են անցկացնում Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետ, որոնք արդեն աջակցում են տարածաշրջանային շփումներին: Տեսակապով նրանց է միացել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը:

Մասնակից երկրներն աջակցում են Հունաստանին Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրական ծովի շուրջ վեճում:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ մասնակից 7 երկիր ծրագրում է անցկացնել մշտական շփումներ ու հանդիպումներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250