Պատահարներ

Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 20 տարեկան աղջկա

Unknown 429 դիտում
Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 20 տարեկան աղջկա

Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Citroen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ Նովա պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Շտապօգնություն, օգնել է բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին ահազանգել է Ոստիկանություն։

 Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վրաերթի ենթարկվածը մոտ 20 տարեկան աղջիկ է եղել։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250