Պատահարներ

Պտտահողմ՝ Թուրքիայում. 16 մարդ է վիրավորվել

Unknown 376 դիտում
Պտտահողմ՝ Թուրքիայում. 16 մարդ է վիրավորվել

Փետրվարի 11-ի երեկոյան Թուրքիայի արևտյան Իզմիր նահանգի Չեշմե շրջանի Ալաչաթը նավահանգստային գոտում պտտահողմ է մոլեգնել, որի հետևանքով 16 քաղաքացի տարբեր վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Պտտահողմը վնասել է բազմաթիվ շենքերի տանիքներ, ավտոմեքենաներ, ինչպես նա տների ավերման պատճառ դարձել:

Իզմիրի նահանգապետարանը հայտնել է, որ սա եզակի դեպք է և ավելի վաղ Իզմիրում նման ուժգնությամբ պտտահողմ չի մոլեգնել: Այն բազմաթիվ ավտոմեքենաներ է օդ բարձրացրել և քշել տարբեր ուղղություններով՝ պատճառելով զգալի վնասներ: 

Մինչ հիշյալ շրջանում պտտահողմ է մոլեգնել, Իզմիրի այլ շրջաններում ուժեղ կարկուտ է տեղացել:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250