Այլ

Սպիտակ տան մոտ իրավապահները ձերբակալել են զինված կնոջ

Unknown 222 դիտում
Սպիտակ տան մոտ իրավապահները ձերբակալել են զինված կնոջ

ԱՄՆ-ում իրավապահները Սպիտակ տնից ոչ հեռու ձերբակալել են կնոջ և տղամարդու, որոնց մեքենայում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ նախօրեին 66-ամյա կինը մոտեցել Է Սպիտակ տան մոտ գտնվող հսկիչ անցագրային կետին։ Նա իրավապահներին հայտնել է, որ ցանկանում է նամակ փոխանցել երկրի նախագահ Ջո Բայդենին։

Իրավապահները խուզարկել են նրա մեքենան, որը կայանված է եղել նստավայրի մոտ, և այնտեղ լիցքավորված ատրճանակ են գտել։

Կինը ձերբակալվել է։ TMZ պարբերականը հաղորդում է, որ զենքը գրանցված չի եղել, իսկ գործի հետաքննությամբ զբաղվում է ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որն ապահովում է Սպիտակ տան պահպանությունը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250