Պատահարներ
Դանակահարել են շտապօգնության վարորդի
Adrine Nidelyan
Գյումրու Բուլվարային թաղամասում երեկ` փետրվարի 21–ի երեկոյան, դանակահարել են 37–ամյա քաղաքացու։ Վիճակը կայուն ծանր է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` անհայտ անձը տղամարդուց պահանջել է դրամապանակը և չստանալով այն, դանակահարել նրան:
Դեպքից հետո վերջինիս «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել հարազատները:
«Տուժողի մոտ եղել է թափանցող վերք, կատարվել է վիրահատություն: Նրա վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-մեզ հետ ունեցած զրույցում նշեց «Գյումրի» ԲԿ–ի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` տուժած անձը շտապօգնության վարորդ է:
Նմանատիպ հոդվածներ
Porsche-ով վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ինչից հետո սկսել է կրակել նրա վրա
Adrine Nidelyan
Ինչո՞ւ է Նոր Զելանդիայում մոտ 50 դելֆին նետվել ափ
Adrine Nidelyan
Կոնգոյում սպանվել է Իտալիայի դեսպանը
Adrine Nidelyan
Որսորդական հրացանից կրակոցներ` հարսանեկան արարողության ժամանակ. shamshyan.com
Adrine Nidelyan