Այլ

Բեյրութում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում

Unknown 176 դիտում
Բեյրութում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում

Լիբանանի մայրաքաղաքում կրկին լարված իրավիճակ է. Բեյրութի կենտրոնական մի շարք փողոցներ փակվել են քաղաքացիների կողմից՝ ի նշան մթերքաների թանկացման դեմ բողոքի, հաղորդում է ТАСС-ը:

Ցուցարարները հրկիզվող անվադողերով ու աղբամաններով փակել են Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան տանող ճանապարհները:

Սննդամթերքի, բենզինի, առաջին անհրաժեշտության սպառման ապրանքատեսակների թանկացումների պատճառը լիբանանյան ազգային արժույթի կտրուկ արժեզրկումն է:

Լիբանանում սոցիալ-տնտեսական ու քաղաքական խորը ճգնաժամը շարունակվում է, որն էլ ավելի խորացավ նախորդ տարի ամռանը Բեյրութում որոտացած հզոր պայթյունի հետևանքով: Սաադ Հարիրիի գլխավորած կառավարությունում նախարարական պորտֆելների բաշխումը, ըստ էթնիկ համամասնության, դեռևս ավարտին չի մոտեցել, որի ավարտից հետո հնարավոր կլինի Արժույթի միջազգային հիմնադրամից 11 միլիարդ դոլար վարկի տրամադրումը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250