Պատահարներ

Թալանել են Գևորգ Կոստանյանի հոր ավտոմեքենան

Unknown 285 դիտում
Թալանել են Գևորգ Կոստանյանի հոր ավտոմեքենան

Երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 68-ամյա Սուրիկ Կոստանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ից մինչև 17։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա ամրացված 77 GD 777 համարանիշները։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ս. Կոստանյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին նախագահն է, իսկ նրա որդին՝ Գևորգ Կոստանյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազն է։  

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250