Այլ
Թբիլիսիում բողոքի ցույց է տեղի ունեցել. պահանջում են չեղարկել պարետային ժամը
Unknown
399 դիտում
Թբիլիսիի կենտրոնում այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ «պարետային ժամը» չեղարկելու պահանջով, որը երկրում գործում է արդեն մոտ 4 ամիս:
Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ հիշեցնելով, որ Վրաստանում գիշերային ժամերին (21:00-05:00) տեղաշարժվելու արգելքը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 28-ին՝ պայմանավորված համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ: Դա մեկն է ոչ մեծաթիվ սահմանափակումներից, որոնք պահպանվում են երկրում կարանտինային միջոցառումների մեղմացումներից հետո: Կարանտինային սահմանափակումները փուլ առ փուլ մեղմացնել սկսել են փետրվարի 1-ից:
Պարետային ժամը խախտելու համար ֆիզիկական անձանց համար 2000 լարիի չափով տուգանք է սահմանվում, իսկ իրավաբանական անձանց համար՝ 10 000 լարիի:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, Հայաստանյան քաղաքական զարգացումներ և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
40
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ի շուրջ հիբրիդային սպառնալիքներ, արդարադատության խիստ մոտեցում, նավթի գնի անկում
1 րոպե
66
Լուրերը մեկ տողով. Սրբուհի Գալյանը 1 տարեկան երեխայի ծեծի մասին, քաղաքական հայտարարություններ պատերազմի մասին
1 րոպե
83
Լուրերը մեկ տողով. Բաքվի պայմանները և Երևանի պատասխանները. էներգետիկ խաղեր աշխարհում
1 րոպե
165