Պատահարներ
Խնձրիստան համայնքում հայտնաբերվել են «Սմերչ»-ից արձակված հրթիռակասետային ռումբեր
WRed
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ:
ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում: «Պայթյունների ձայներ լսելու դեպքում, ծառայությունը հորդորում է չանհանգստանալ:
Միաժամանակ խնդրում ենք, ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում՝ եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասվում է ԱՀ ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է բենզալցակայանի մոտ կայանված «07»-ին, ապա դեպքի վայրից հեռացել. Shamshyan. com
WRed
Երևան-Սևան ավտոճանապարհին գործող «Կատալինա» գիշերային ակումբում ավտոմատից կրակոցներ են հնչել. Shamshyan. com
WRed
Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan. com
WRed
Դիլիջանի ոլորաններում մերկասառույցի պատճառով Nissan-ը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. Shamshyan. com
WRed