Պատահարներ Կարևոր

Ավազահանքից բունկերից փրկարարները դուրս են բերել 22-ամյա աշխատակցի դին

Unknown 236 դիտում
Ավազահանքից  բունկերից փրկարարները դուրս են բերել 22-ամյա աշխատակցի դին

Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։  Ժամը 02։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Տանձուտ գյուղի ավազահանք, որտեղ բունկերում հայտնաբերել է տղամարդու դի։ 

 

 Փրկարարները նշված վայրում գործող «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող հանքարդյունաբերական գործարանի ավազահանքում գտնվող ավազի բունկերի միջից դուրս են բերել Նոր Արմավիր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ժորա Մարկոսյանի դին։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչները՝ բաժանմունքի պետ Զավեն Օհանյանի և ավագ հետաքննիչ Գուրգեն Խարաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Խարաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 1 օր առաջ էր ընդունվել նշված նշված ավազահանքում աշխատանքի։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250