Պատահարներ Կարևոր

Տավուշի մարզում վնասել են Բերդավանում տեղադրված արագաչափը. ոստիկանները կարծել են ապրիլմեկյան կատակ է. SHAMSHYAN

Unknown 508 դիտում
Տավուշի մարզում վնասել են Բերդավանում տեղադրված արագաչափը. ոստիկանները կարծել են ապրիլմեկյան կատակ է. SHAMSHYAN

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 1-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Իջևան քաղաքի բնակիչ Աշոտ Մատինյանը, ով հայտնել է, որ ժամը 04:00-ի սահմաններում նկատել է, որ դեռևս չպարզած հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք վնասել են արագաչափ սարքը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արագաչափը տեղադրված է եղել Նոյեբերյան համայնքի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում և սարքը պատկանում է «Էլիպս ՋԻԷՅ» ՍՊԸ-ին:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասվել է արագաչափ սաքի  2 ապակիներն ու ֆիլտրը:  Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:   Երբ Ա. Մատինյանը ահագանգել է ոստիկանություն, այնտեղ կարծել են, թե նա ապրիլմեկյան կատակ է անում, սակայն ժամանելով նշված վայր, պարզել են,  որ ամեն ինչ լուրջ է: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250