Պատահարներ

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ազատագրում» շարժման վեց մասնակիցների

Lilit A. 399 դիտում

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ազատագրում» շարժման վեց մասնակիցների, այդ թվում ՝ մի աղջկա: Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից:

 

«Ուժ կիրառելով ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել #ԱԶԱՏԱԳՐԵՒՄ շարժման վեց մասնակիցների, այդ թվում ՝ մի աղջկա։

Կարելի է արձանագրել, որ այլևս ոչ ոք չի խոչընդոտում Դեմիրճյան փողոցի ապաշրջափակմանը։

Բերման ենթարկվածներին տարան Արաբկիր և Մաշտոց ոստիկանական բաժանմունքներ։ Երկար երեկո է մեզ սպասվում։

Մենք չենք հանձնվում, առաջ ենք գնալու»։

 

Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել, որ ազատում ենք Դեմիրճյան փողոցը:

 

Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250