Պատահարներ
Ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Lilit T.
Այսօր՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Nissan X-Trail, Nissan Bluebird և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 մարդ, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարական ջոկատի փրկարարները,Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը մահացել է: Այս մասին ենք տեղեկանում shamshyan.com-ից: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Երեւանում հայտնաբերվել է Ռուսաստանի՝ (ФСБ)-ի գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով
Lilit T.
Կրակոցներ, վիրավորներ. Չարբախի գերեզմանների մոտ ֆիլմ հիշեցնող արտակարգ իրավիճակ է եղել
Lilit T.
«Փորձում էր սելֆի անել». մահացել է Ելենա Փինջոյանի 14–ամյա որդին
Lilit T.
Փոխհրաձգություն Ադրբեջան–Իրան սահմանին
Lilit T.