Պատահարներ

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցների փոխանցումը կալանավորված անձին

Unknown
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցների փոխանցումը կալանավորված անձին

2021 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացու կողմից կալանավորված անձ Կ. Օ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին և պրեգաբալին (լիրիկա) տեսակի թմրամիջոցներին նմանվող, սպիտակ, հատիկավոր զանգվածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250