Պատահարներ
Թուրքիայում վթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկ է մահացել
Lilit T.
Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է մեկ ռուս զբոսաշրջիկ, կա 26 տուժած: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, տեղի ժամանակով ժամը 09:30-ին:
«Կոնյա-Ակսարայ մայրուղում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ավտոբուսը Կապադովկիա էր տեղափոխում 32 ռուս զբոսաշրջիկից կազմված խումբը, ովքեր գտնվում էին Անթալիայում»,- նշել են հյուպատոսությունից:
Նախնական տվյալներով ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը՝ եղանակային պայմանների պատճառով առաջացած մերկասառույցի հետևանքով:
Տուժածները անմիջապես հասցվել են մոտակա բժշկական կենտրոններ, նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Նմանատիպ հոդվածներ
Երեւանում հայտնաբերվել է Ռուսաստանի՝ (ФСБ)-ի գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով
Lilit T.
Կրակոցներ, վիրավորներ. Չարբախի գերեզմանների մոտ ֆիլմ հիշեցնող արտակարգ իրավիճակ է եղել
Lilit T.
Կրակոցներ Երևանում․ ոստիկանները վնասազերծել են մինչև ատամները զինված քաղաքացուն
Lilit T.
«Փորձում էր սելֆի անել». մահացել է Ելենա Փինջոյանի 14–ամյա որդին
Lilit T.