Պատահարներ

Չորս մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար Արարատի մարզում

Unknown
Չորս մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար Արարատի մարզում

Ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում Արևշատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Hummer», «Toyota Camry», «Ford» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250