Պատահարներ

Ավտոմեքենան ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով Nissan-ը կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում

Unknown
Ավտոմեքենան ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով Nissan-ը կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Լուիզա Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել փոսում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ Nissan-ի վարորդի առջև մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250