Պատահարներ

8 մարդ է մահացել Ֆրանսիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո

Lilit T.
8 մարդ է մահացել Ֆրանսիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո

Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութով պատվաստումից հետո թրոմբոզի պատճառով 8 մարդ է մահացել: Այս մասին, Известия-ի հաղորդմամբ, հայտնում են Դեղերի անվտանգության ազգային գործակալությունից: 

Նշվում է, որ ապրիլի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է թրոմբոզի ինը նոր դեպք: 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային վարակի դեմ քաղաքացիներին պատվաստելու արշավի մեկնարկից ի վեր, հանրապետությունում արձանագրվել է թրոմբոզի 23 դեպք, որոնցից ութը մահացու են եղել: 

Ավելի վաղ ՝ ապրիլի 15-ին, հայտնի դարձավ, որ Դանիան դարձել է եվրոպական առաջին պետությունը, որն արգելել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը բնակչության բոլոր խմբերի համար: 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250