Քաղաքականություն

Ինչու ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փաշինյանը չորս գործոն նշեց

Adrine Nidelyan 303 դիտում
Ինչու ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փաշինյանը չորս գործոն նշեց

Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան, անդրադարձավ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ եթե այդ փաստը տեղի ունենար 7-10 տարի առաջ, ապա առավոտից երեկո բոլորս կլսեինք, թե ինչպես ՀՀ հմուտ արտաքին քաղաքականության արդյունքում տեղի ունեցավ անհնարինը, բայց հիմա նման բան չկա:  
«Հիմա ընդհակառակն է՝ իշխանություններն ամեն ինչ անում էին, որ այդ փաստը տեղի չունենար, բայց ի հեճուկս թրքասեր իշխանությունների....  ինչո՞ւ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ այդտեղ կա մեկ երկարաժամկետ, մեկ միջնաժամկետ և երկու կարճաժամկետ գործոն: 

Երկարաժամկետը գործոնը միանշանակ ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի բոլոր կազմակերպությունների հետևողական աշխատանքն է: Միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է և այն դիսոնանսը, որը առաջացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: Կարճաժամկետ գործոններից առաջինը 44-օրյա պատերազմն է և դրանում Թուրքիայի բացահայտ և ակտիվ ներգրավվածությունը, մյուսը՝ ՀՀ ժողովրդավարական երկիր լինելը: Այս չորս գործոններն են, որ, իմ համոզմամբ, բերել են ԱՄՆ նախագահի կողմից այդ աննախադեպ և պատմական որոշման կայացմանը»,- նշեց Փաշինյանը: 

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ տեղի ունեցողը կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի և նրա կարգավորման հետ: «Եթե ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստին ավելացնենք այն մեկնաբանությունները, որոնք տվեց ՌԴ նախագահը՝ խոսելով հարցի ծագումնաբանության և Արցախի հայության անվտանգության մասին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարություններն ու այն գործընթացները, որոնք եղան Ֆրանսիայում, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո: Եվ եթե գումարենք դրան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ պատերազմից հետո արած երկրորդ հայտարարությունը, ապա կտեսնենք, որ բոլոր գործընթացները մեկը մյուսի հետ ունեն խորքային կապ»,- նշեց Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250