Պատահարներ

Արտակարգ դեպք Երևանում. գողացել են մեքենայի պետհամարանիշը, իսկ հետո այն գտել են տուժողի հոր գերեզմանի մոտ

Adrine Nidelyan 686 դիտում
Արտակարգ դեպք Երևանում. գողացել են մեքենայի պետհամարանիշը, իսկ հետո այն գտել են տուժողի հոր գերեզմանի մոտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մայիսի 19-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Նարեկ Վանեսյանը  և  հայտնել, որ նույն օրը՝ ժամը 00:40-ից 09:20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իր բնակության շենքի բակում կայանված, իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի  001 NV 03  համարանիշները: Ժամանած ոստիկաններին Ն. Վանեսյանը կատարվածի մասին հաղորդում է  ներկայացրել և հայտնել, որ ինքն աշխատում է  Ազգային բժշկական պալատի տնօրեն: Մինչ ոստիկանները անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ էին իրականացնում, ոստիկանության  Քանաքեռ-Զեյթունի բաժին  է ներկայանում մի քաղաքացի և  ներկայացնում նշված համարանիշները ու հայտնում, որ  այն հայտնաբերել է Հասրաթյան փողոցի  հարակից գերեզմանատանը՝ հոր գերեզմանի մոտ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ պետական պաշտոնյային նույնպես ոգևորել է «չտեսությունը» և իր համարանիշները գուցե  «պատահական» սկզբունքով ստացել են իր անվան  և ազգանվան՝  NV սկզբնատառերը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250