Պատահարներ

Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է

Unknown 646 դիտում
Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է

Երեկ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնել էր իր ավտոմեքենայի վրա կրակելու մասին: Կրակոցի հետևանքով վնասվել էր մեքենայի դիմապակին: 

Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով  (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

ՔԿ-ից նաեւ հայտնեցին, որ այս պահին կրակողը ձերբակալված է, դեռեւս մեղադրանք չկա առաջադրված։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250