Պատահարներ Կարևոր

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 59–ամյա վարորդը Scania-ով մխրճվել է կրպակի մեջ

Adrine Nidelyan 508 դիտում
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 59–ամյա վարորդը Scania-ով մխրճվել է կրպակի մեջ

Այսօր՝ հուլիսի 1-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում  59-ամյա Տիգրան Պետրոսյանը իր վարած Scania մակնիշի  բեռնատարով Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում դեռևս չպարզված հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող վագոն-տնակին, ապա հայտնվել մայթին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տնակում գտնվող 59-ամյա Օֆելյա Ասատրյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր : 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250