Այլ

Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ականջօղ կրելու պատճառով արտասահմանցու են դանակահարել

Unknown 1 րոպե 236 դիտում
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ականջօղ կրելու պատճառով արտասահմանցու են դանակահարել

Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի շքերթ անցկացնելու դեմ հանդես եկողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է արտասահմանցի մի տղամարդու վրա: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը, հարձակում իրականացնողը ձերբակալվել է:

Ականատեսների խոսքով՝ արտասահմանցին, որը զբոսնում էր քաղաքով, դանակի երկու հարված է ստացել, իսկ հարձակման պատճառն այն էր, որ ականջօղ էր կրում:

Վրաստանի ՆԳՆ-ն, հղում անելով ձերբակալված տղամարդու հարազատներին, հայտնել է, որ ավելի վաղ նրա մոտ հոգեբանական խնդիրներ են նկատվել: Նրան կարող է 7-15 տարվա ազատազրկում սպառնալ:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250