Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Opel և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները

Unknown 1 րոպե 252 դիտում
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Opel և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Թաթուլ Սուքիասյանի վարած Opel մակնիշի և 36-ամյա Էդգար Դիլբանդյանի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենաները։

 

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Թ. Սուքիասյանը մարմնական վնասծվաքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների  փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250