Պատահարներ

Երևանի Թբիլիսյան խճուղում Opel-ը բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Unknown 1 րոպե 295 դիտում
Երևանի Թբիլիսյան խճուղում Opel-ը բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում 51-ամյա Արմեն Ավանեսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250