Պատահարներ

Արարատի մարզում Opel-ը բախվել է բեռնատար գնացքին

Unknown 1 րոպե 249 դիտում
Արարատի մարզում Opel-ը բախվել է բեռնատար գնացքին

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին,  ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 16:00-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են 24-ամյա Ռուբիկ Գրիգորյանի վարած Opel Astra  մակնիշի և Երևանի բնակիչ,  31-ամյա Դավիթ Ստեփանյանի վարած  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող  բեռնատար գնացքը: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 2-րդ դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Կարապետ Հարությունյանի գլխավորութամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Պողոսյանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250