Ինչպե՞ս է Ադրբեջանը քողարկել պատերազմում իր զոհերի իրական թիվը․ EADaily-ի եզրահանգմամբ՝ թիվը կարող է 4-ից 5 անգամ ավելի լինել
EADaily միջազգային լրատվականը իր վերլուծության մեջ, հիմնվելով բրիտանական «Economist» թերթի վիճակագրության վրա, որում արտացոլվում է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մահվան թվային պատկերը, անդրադարձել է Ադրբեջանին և գրել՝ Ադրբեջանի իրական կորուստները 44-օրյա պատերազմի ընթացքում կարող են շատ անգամ ավելի մեծ լինել։
Գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանում պատերազմին հաջորդող ընթացքում քովիդից գրանցված մահերն ավելացել են 4-ից 5 անգամ։ Հոկտեմբերին այն գերազանցեց ամսական միջին ցուցանիշը 29%-ով, նոյեմբերին ` 83%-ով, դեկտեմբերին` 203%-ով, իսկ հունվարին` 51%-ով: Նյութի վերջնամասում EADaily-ն անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ նույն ընթացքում համավարակի հետևանքով գրանցված մահերն մեզանում ավելացել են մոտ կրկնակի անգամ։
[52e7439c9a77e03a3d23457038289446.jpeg]
Մասնավորապես լրատվականը գրել է՝ անցյալ տարվա Արցախյան պատերազմի արդյունքներից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 2,890 հազար մարդ, ևս 19 -ը համարվում են անհետ կորած: Երկրում հոկտեմբեր-հունվար ամիսների մահացությունների թիվը գրեթե 15 հազար մարդով գերազանցում է մահացության միջին մակարդակը՝ կորոնավիրուսից պաշտոնապես մահացածների թվին զուգահեռ: Այս թվերը կարող են ցույց տալ, որ պատերազմից Ադրբեջանի իրական կորուստների թիվը կարող է չորսից հինգ անգամ ավելի մեծ լինել:
Ինչ վերաբերում է Հայաստանին, լրատվականը գրել է, որ հոկտեմբեր-դեկտեմբերին տեղի ունեցավ կորոնավիրուսի առաջին լուրջ բռնկումը, իսկ նոյեմբերին մահացությունների թիվը մեր երկրում գերազանցել է մահացության միջին մակարդակը։ Պաշտոնապես կորոնավարակից մահացածների թիվն այդ ընթացքում երկու անգամ ավելացել է ՝ կազմելով 6 հազար 3 հազար: