Պատահարներ

Հայտնի է Բաթումում հինգհարկանի շենքի մուտքի փլուզման հնարավոր պատճառը

Lilit T. 1 րոպե 315 դիտում
Հայտնի է Բաթումում հինգհարկանի շենքի մուտքի փլուզման հնարավոր պատճառը

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի փլուզմանը, «Սպուտնիկ Գրուզիա»-ն է հաղորդում:  Բաթումում հինգհարկանի բնակելի շենքի մուտքի փլուզման կապակցությամբ ձերբակալել են երեք մարդու՝ առաջին հարկում գտնվող բնակարանի սեփականատիրոջը եւ երկու վարձու աշխատողներին, որոնք վերանորոգման աշխատանքներ էին կատարում:  Նրանց սպառնում է երկուսից տասը տարի ժամկետով ազատազրկում։ 

Բաթումի մայիսի 26-ի փողոցում 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը փլուզվել է հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12: 00-ի սահմաններում: Զոհվել Է ինը մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 11-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր։ 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250