Պատահարներ

Խոշոր ավտովթար. կա վիրավոր

Unknown 1 րոպե 291 դիտում
Խոշոր ավտովթար. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում; Ժամը 12:50-ի սահմաններում  Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Արմեն Շահբազյանը իր վարած ГАЗ 3110  մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում  Կապս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Շահբազյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով  տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազաբալոնը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250