Հասարակություն

Արծրուն Հովհաննիսյանը նոր աշխատանքի կանցնի. ArmLur. am

Gohar Vardanyan 1,713 դիտում
Արծրուն Հովհաննիսյանը նոր աշխատանքի կանցնի. ArmLur. am

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրոն Հովհաննիսյանը առաջիկայում նոր աշխատանքի կանցնի ՀՀ Ազգային ժողովում: Մեր ղբյուրները փոխանցում են, որ նա ԱԺ-ում նշանակվելու է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնժողովում՝ որպես փորձագետ: Այս տեղեկությունը ArmLur.am-ը փորձեց ճշտել Արծրուն Հովհաննիսյանից:
 

«Չեմ մեկնաբանում ձեր տեղեկությունը»,- ի պատասխան ասաց Հովհաննիսյանը: Այսինքն՝ ըստ էության նա ոչ հերքեց, ոչ էլ՝ հաստատեց ArmLur.am-ի տեղեկությունը: Հավելենք, որ մեզ հասած լուրերի համաձայն, Արծրուն Հովհաննիսյանի նշանակման հարցը լուծված է՝ մնացել են տեխնիկական հարցերը, և նա ԱԺ-ում աշխատանքի կանցնի: 

Չի բացառվում որևէ կարգավիճակով ներգրավվի նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250