Պատահարներ

Գողություն Երևանում. «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողացել են զինվորի համար հանգանակված գումարը

Unknown 1 րոպե 478 դիտում
Գողություն Երևանում.  «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողացել են զինվորի համար հանգանակված գումարը

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, գողության դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում դիմակավորված 2 քաղաքացի Էրեբունի վարչական շրջանում՝ Սասունցի Դավիթ 6 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 008 մասնաճյուղի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և ձեռքներին եղած մուրճով կոտրել են սեղանին դրված  հանգանակությունների համար ապակե տարան և այնտեղից հափշտակել գումարի մի մասը:  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեսախցիկը արձանագրել է այդ պահը, թե ինչպես են ստահակները իրենց սև գործը կատարում, իսկ հանգանակությունների համար ապակե տարայում հավաքված գումարը «Հայփոստ»-ը, ավանդույթի համաձայն, ուղարկում է զինվորներին:  Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Կայքը  հայտնում է, որ նրանք եղել են մարզական գլխարկով, իսկ դեմքները փակած է եղել պաշտպանիչ դիմակով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250