Այլ

Ադրբեջանցիները վերջին իրադարձություններից հետո Սև լճից առաջ են եկել.Վահե Հակոբյան

Unknown 593 դիտում
Ադրբեջանցիները վերջին իրադարձություններից հետո Սև լճից առաջ են եկել.Վահե Հակոբյան

Ադրբեջանցիները Սև լճի հատվածն օգտագործեցին որպես «պլացդարմ», հետո այդտեղից էլ առաջացան, վերջին իրադարձություններից հետո՝ Սև լճից առաջ են եկել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, որը երեկ մեկնել էր Սյունիք:

Ըստ Հակոբյանի՝ ադրբեջանցիները ցանկանում են իրենց կողմից զավթված Քարվաճառը՝ Սյունիքով կապել Նախիջևանի հետ.

«Եթե քարտեզով նայենք՝ դա մեր երկրի ամենանեղ հատվածն է, որը միացնում է Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ զավթած Քարվաճառը և Նախիջևանը, այսինքն՝ ուզում են դեպի Նախիջևան ճանապարհ ստանալ»,-ասել է նա:

Պատգամավորի հաղորդմամբ՝ արևելյան հատվածում սահմանային վերջին լարվածությունից հետո՝ հայկական կողմը Սյունիքում դիրքային կորուստներ ունի հենց այն հատվածներում, որտեղից ադրբեջանցիները ներխուժել էին դեռևս մայիսին:

Թեև ՊՆ-ն հաստատել էր Սյունիքում երկու մարտական դիրքի կորստի մասին, սակայն պատգամավորի հաղորդմամբ՝ հենակետային կորուստներն ավելի շատ են:

Վահե Հակոբյանի արձանագրմամբ՝ հակառակորդը դիրքեր գրավելով՝ ստանում է իր համար Սյունիքով միջանցքը, ինչի մասին խոսում է.

«Ընդ որում, այս տեմպով եթե շարունակվի, այդ միջանցքը լինելու է երկու տեղով՝ Սիսիանի հատվածով, Անգեղակոթ, Շաղատ գյուղերով դեպի Իշխանասար, որը հատում է Գորիս- Կապան ճանապարհը, իջնում է Անգեղակոթ, Շաղատ և մտնում Նախիջևան: Երկրորդ հատվածը՝ Զանգելանից դեպի Օրդուբադ՝ էլի Սյունիքով »,-ասել է Վահե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և գերիների թվին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ հստակ տվյալներն չունի, միևնույն ժամանակ ասաց, որ ո՛չ Գորիսի, ո՛չ Սիսիանի հոսպիտալներում վիրավորներ չկան.

«Սա ի՞նչ է նշանակում՝ կամ գերեվարվել են, կամ զոհվել են»,-ասաց նա:

Երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ըստ էության մեղադրեց գերիներին՝ գերի ընկնելու մեջ և հայտարարեց, որ պետք է գերի ընկնելու բոլոր դեպքերն ուսումնասիրվեն:

Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝Նիկոլ Փաշինյանն այլևս ունակ չէ լուծել գերիների հարցը, ուստի փորձում է մեղքը բարդել գերիների վրա.

«Ակնհայտ է, թե Նիկոլ Փաշինյանն իր խմբակով գերիների հարցը ո՞ւր է փորձում տանել:Ունակ չլինելով այս հարցը լուծել՝ իրենք փորձում են արժեզրկել, ուզում են ցույց տալ՝ գերիներն են մեղավոր, որ գերի են ընկել, հիմա նրանց վրա դավաճանի պիտակ կկպցնեն, ինչ է թե գերիների խնդրից ազատվեն: Էլ ի՞նչ անի այս մարդը, որ հասկանան՝ սա պատուհաս է մեր ազգի գլխին»,-ասել է Հակոբյանը և հավելեց.

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ չկրակելու հրաման երբևէ չի եղել, քանի որ դա դիտվել է դավաճանություն, այդ դեպքում հարց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժն անարգել մտավ մեր սուվերեն տարածք և ամրապնդվեց՝ ով՞ դատվեց չկրակելու համար, գոնե մեկ քրգործ կա հարուցված այդ մասով; Այնքան է սուտ խոսել, որ ինքը խճճվել է իր ստերի մեջ»:

Վահե Հակոբյանը նաև ահազանգեց, որ Սյունիքում հայաթափման վտանգ կա, քանի որ բնակիչների մոտ տագնապային և անորոշ վիճակ է.

«Հասարակության մոտ տագնապային վիճակ է, քանի որ չգիտեն՝ վաղն ի՞նչ է լինելու: Կապանում կան գյուղերը, որոնք կտրված են հիմնական ճանապարհից: Այդտեղ ապրում է շուրջ 600 հոգի, նորմալ գործող գյուղեր են: Ժամանակի ընթացքում այդտեղի բնակիչները դուրս են գալու իրենց բնակավայրերից, իսկ գյուղերը հայաթափվելու են»,-ասել էՎահե Հակոբյանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250