Հասարակություն

«Ի՞նչ փոխվեց, որ Լապշինը սկսեց Փաշինյանի մասին դրական արտահայտվել». Հոխիկյան

Unknown 1 րոպե 337 դիտում
«Ի՞նչ փոխվեց, որ Լապշինը սկսեց Փաշինյանի մասին դրական արտահայտվել». Հոխիկյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը վերջին օրերին ակտիվ հարցազրույցներ է տալիս ու հայտարարում, թե 2020-ի Արցախի պատերազմում Նիկոլ Փաշինյանն այնքան էլ մեղք չունի, և ամեն ինչ կապում է անհայտ ու անորոշ հանգամանքների հետ։

 

Այնինչ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն Լապշինը «Мразь» (տականք) էր անվանում Փաշինյանին և վախենում, որ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանն իրեն կսպանեն։ Կան բոլոր ձայնային հաղորդագրությունները և նամակները, որոնք տրամադրել եմ ԱԱԾ-ին և դատարանին։

Այսօր ի՞նչ փոխվեց, որ նույն Լապշինն սկսել է նույն Փաշինյանի մասին դրական արտահայտվել։

Փաշինյան-Լապշին խոսակցության, Արցախի պատերազմը գործարքով կազմակերպելու մասին իմ նախկինում արված հրապարակումների, և դրանց վերաբերյալ քննվող գործերի շրջանակում ՀՀ ԱԱԾ-ին և քննչական մարմիններին առաջարկել եմ վկայի կարգավիճակով հարցաքննության կանչել նաև Լապշինին։ Պատրաստակամություն եմ հայտնել նաև առերեսման։

Որքան տեղեկացնում են գործընկերներս և սոցիալական ցանցերում հրապարակումները, Լապշինը վերջին ամիսներին մի քանի անգամ եղել է Հայաստանում։

 

Արդյո՞ք նրան երբևէ հրավիրել են Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Կարապետյանի հետ ունեցած զրույցի թեմայով հարցաքննության, արդյո՞ք իրավապահ և անվտանգային մարմինների կողմից փորձ արվել է Լապշինից ճշտել, թե որքանով են ճիշտ Նաիրի Հոխիկյանի հրապարակումները և փաստերը՝ հիմնված Լապշինի ձայնային հաղորդագրությունների և նամակների վրա։

Եթե մինչև այժմ չի արվել, կրկին առաջարկում եմ Լապշինին հրավիրել հարցաքննության կամ ինձ հետ առերեսման, նույնիսկ հրապարակային մակարդակում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250