Պատահարներ

Մեքսիկայի մայրուղում միգրանտներ տեղափոխող բեռնատար է վթարվել. դաժանորեն զոհվել է ավելի քան 53 մարդ

Unknown 1 րոպե 143 դիտում
Մեքսիկայի մայրուղում միգրանտներ տեղափոխող բեռնատար է վթարվել. դաժանորեն զոհվել է ավելի քան 53 մարդ

 Մեքսիկայի հարավում գտնվող մայրուղու վրա  բեռնատարը, որում եղել են 100-ից ավելի միգրանտներ, վթարի է ենթարկվել, կողաշրջվելկ ու բախվել է  հետիոտնային կամրջին: Խոշոր վթարի հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում են տեղի իշխանությունները:

 

Դաշնային գլխավոր դատախազությունը նշել է, որ նախնական հաշվարկներով զոհվել է 53 մարդ, վիրավորներից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են:

Վիրավորներից մոտ 21-ը լուրջ վերքեր ունեն և տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։

Վթարը տեղի է ունեցել դեպի Չիապաս նահանգից դեպի մայրաքաղաք տանող մայրուղու վրա։ Դեպքի վայրից լուսանկարները ցույց են տվել, որ զոհերը սփռված են մայթին և բեռնատարի բեռնախցիկի ներսում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250